Ուղիղ միացում. Ողջաբերդի բնակիչները ճանապարհ են փակել

Ողջաբերդի բնակիչներն այսօր՝ փետրվարի 24-ին, փակել են գյուղի ճանապարհը: Նրանք պահանջում են հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին:

«Մենք ունեցել ենք վարչական ղեկավար՝ Աշոտ Մուշեղյանը, որն աշխատել է 2 տարի եւ գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ: Նա այդ երկու տրում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Ամեն ինչ արվել է այս երկու տարվա մեջ:

Աշոտ Մուշեղյանը դեմ էր այս ակցիային, բայց մենք համախմբվել ենք եւ ուզում ենք հետ բերել իրեն: Մարզպետը մեզ խոստացավ, որ հարցերը կարգավորեն, նորից կվերականգնեն Աշոտին, մարդն իր հարցերը կարգավորեց, արարացրեցին իրեն: Հիմա մարզպետը պատճառաբանում է, որ իր հետ չի կարող աշխատել եւ նախկին ղեկավարի տղուն է բերել նշանակել: