Ուղիղ միացում. ՀԷՑ-ում 40 տոկոսով աճել է վթարների քանակը․ ի՞նչ տեղեկություններ է հայտնում ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը

Այն, ինչի համար մեզ մեղադրում էին՝ վթարները կոծկելու ու քանակը նվազեցելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք, որ վթարների քանակը մոտավորապես 40 տոկոսով աճել է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը:

«Իրենք հայտարարում են, որ չի աճել, բայց մենք բոլորս՝ գոնե վիզուալ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում: ՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք ամեն ինչ գիտենք:

Այս պարագայում՝ իրենք չեն կարող ոչ մի տեղ փախչել, իրենք կեղծ են, հանձնաժողովն էլ բնականաբար որևիցե բանի վրա ուշադրություն չի դարձնի, դրա հետևանքով էլ ունենք այս համատարած ստի իրավիճակը՝ խաբելու ու վարկաբեկելու հետ կապված»,- նշել է նա:

Մանրամասը՝ տեսանյութում։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։