Ուղիղ միացում. Ի՞նչ է կատարվում Կառավարության շենքի դիմաց

Շաբաթներ շարունակ տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։ Նրանցից շատերը իրենց խոսքում ափսոսանք են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանին վերընտրել են, ում որոշումների հետևանքով փոքր և միջին բիզնեսն այսօր ճնշման է ենթարկվում։ Հիշեցնենք, որ տնտեսվարողների մասնակցությամբ օրեր առաջ նաև ԱԺ-ում էր քննարկում կազմակերպվել, որտեղ նրանք պահանջեցին 6 ամսով հետաձգել շրջհարկի բարձրացման որոշումը, ինչը մերժվեց։
Այս պահին ակցիայի մասնակիցները հրաժարվում են լրատվականների հարցերին պատասխանել, նաև վիրավորեցին լրագրողներին՝ անվանելով «գայլերի ոհմակ»։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ մարդիկ պարզապես վախենում են խոսել։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։