Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի:
44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր և անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ձերբակալվել է Սեպտեմբերի 29-ին ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի պատճառով: Արսեն Ղուկասյանին տրվել է 1 ամիս կալանք: Փաստաբանները հայտնել էին, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ: