Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները պահանջում են արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ՝ պահանջելով իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«Ծնողները դիմել են վարչապետին, ասել են, որ պետք է արտաշիրմում արվի, մարմինները բերվեն Հայաստան, որպեսզի իրենք կարողանան իրենց հարազատների շիրիմներին այցելել, խնկարկել։ Այնտեղ անգամ շիրիմաքար չկա»,–կառավարության մոտ լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։




