Այսօր «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի նախաձեռնությամբ հերթական ակցիան է անցկացվում Քննչական կոմիտեի դիմաց՝ կապված ներդրումային հանցագործությունների հետևանքով տուժած և բավականին մեծ գումարներ կորցրած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ։ Կարագոզյանի խոսքով՝ իրենց կողմից նախկինում բարձրացված հարցերի, մասնավորապես՝ քաղաքացիներից հափշտակված գումարների վերադարձի ուղղությամբ պետական մարմիններում իրականացվում են քննարկումներ և ուսումնասիրվում են հնարավոր օրինական լուծումները, սակայն կոնկրետ ժամկետներ, թե երբ են վարադարձվելու գումարները, չի նշվել։




