Ուղիղ միացում․ Վարդան Ղուկասյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Ես չեմ իջնի նրանց մակարդակի, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Եթե ՀՀ վարաչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է՝ «պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,-ասել է Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։

Վարդան Ղուկասյանն արձագանքելով այս հայտարարությանն՝ ասաց.

«Սրանք երկու օր է խառնվել են իրար, ասում են՝ Վարդան Ղուկասյանը չի իջնում ամբիոնից։ Ես ուզում եմ հասկանալ՝ սրանք ուրիշ բան ու գործ չունեն, մեր երկիրը արտաքին ու ներքին խնդիրների առաջ է կանգնած։ Վարդան Ղուկասյանն ի՞նչ վատ բան է ասել, այդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված որևէ բան ասել։ Երբ ասում եմ միություն, այդ միությունը Հայաստանի պետականությունն է պաշտպանելու։ Եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն կամ որևէ այլ երկիր հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա։ Բայց ես հիմա նորից նույն խոսքերն եմ ասում՝ հայոց պետականությունը պահելու համար, մենք պետք է որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ես ասել եմ՝ ով իմ այս խոսքերին հակադարձի, քոմենթներ գրի փողով, սրիկա շան որդի է, թուրքահպատակ։ Ես դա եմ ասել ու չեմ փոշմանել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։