Ուղիղ միացում․ Սուրբ պատարագ Մայր Աթոռում՝ Վեհափառի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կկատարվի Հայրապետական մաղթանք:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Նշենք, որ նախորդ կիրակի եւս պատարագ է մատուցվել Մայր Աթոռում Վեհափառի օրհնությամբ եւ մասնակցությամբ: Նախորդ կիրակի եւ այսօր Հովհաննավանքում կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցում, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննավաքում տեղի ունեցողը Մայր Աթոռը պղծություն է որակում:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։