Ուղիղ միացում․ Սերժ Սարգսյանը դատարանում է․ ինչ է կատարվում

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իսակովի պողոտայի» հողատարածքի գործով դատական նիստը։

Սերժ Սարգսյանը մեղադրվում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Խոսքն Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի մասին է, որոնց վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել․ 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու,
2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում), 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։