Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Այն մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին: Հիշեցնենք՝ վերջինս շաբաթներ առաջ բավարարեց Սամվել Կարապետյանին կալանքի միջնորդությունը։