Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,- նախօրեին հայտնել էին Քննչական կոմիտեից:
Կալանքի միջնորդության հարցը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը:




