Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում քիչ անց պատարագի կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում եկեղեցու տարածքում եւ մարդկանց քիչ քիչ են թողնում մտնել եկեղեցի։
Նշենք, որ Շիրակի թեմի հոգեւորականները բոյկոտել են այս պատարագը, քանի որ ԱԱԾ–ի միջոցով Փաշինյանը պահանջել է զեղչել Կաթողիկոսի եւ Միքայել Սրբազանի անունները։ Մինչեւ այս պահը հայտնի չէ, թե ով է մառտուցելու պատարագը, տեղեկություններ կան, որ Նավասարդ Կճոյանն է Արարատյան թեմից քահանա «ուղարկել»։




