Ուղիղ միացում․ Պարոն Ավինյան, խաղահրապարակը քանդում եք, որ բարձրահարկ կառուցեք. ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց

Երեւանի Նոր Նորքի 4–րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով չքանդել իրենց խաղահրապաևրակը և տեղում նորակառույց շենք չկառուցել։

Հիշեցնենք, որ նախօրեին բլոգեր Արթուր Չախոյանը գրել էր, որ ինքն ու բակի բնակիչները պայքարում են, որ որ բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։

Նա ընդգծել է, որ այդ հարցով 4 հանրային քննարկում է եղել, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, և ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։

«Սակայն սեպտեմբերի 9-ին Երևանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար։

Քաղաքային իշխանության նման որոշումը բացահայտ ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքները։ Քանի որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։ Այնուամենայնիվ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքը ապօրինի վաճառվել է, և այժմ ցանկանում են այնտեղ կառուցել 18-հարկանի շենքեր։

Մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են, և մենք չենք պատրաստվում լռել ու համակերպվել անարդարության հետ։ Այդ պատճառով՝ բակի երեխաների միակ խաղահրապարակի ոչնչացումը թույլ չտալու համար մենք՝ բակի բնակիչներս և խաղահրապարակի համար մեկ փոքրիկ շահառուները, սեպտեմբերի 9-ին՝ ավագանու նիստի օրը, իրականացնելու ենք ակցիա։ Մեր նպատակն է, որ ավագանիները հասկանան խնդրի կարևորությունը և համայնքի շահից ելնելով կայացնեն ճիշտ որոշում»,– նշել էր նա։

«Պարոն Ավինյան, դուք քանդում եք ավտոտնակները, որ խաղահրապարակներ սարքեք, բայց հիմա դուք քանդում եք մեր խաղահրապարակը, որպեսզի բարձրահարկ շենք սարքեք։ Բացատրեք, թե որն է այստեղ տրամաբանությունը»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։