«Հունվարի 6-ին, ժամը 13.30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի»,- նախօրեին ֆեյսբուքյան եթերում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից: Երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի: Խորհուրդն է՝ նշանավորել մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը, երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը ՀԱՍԵ սրբազան արարողությանը, երրորդը՝ արտահայտել աջակցություն ՀԱՍԵ բարենորոգմանը»,- իր խոսքում ասել էր նա:




