Այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն զգուշացրել էր իշխանություններին նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «հանրությունը կվճարի»։
Նշենք, որ «Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում։




