Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացել Հովհաննավանքում, որտեղ ժամեր անց` 11։00-ին կմատուցվի կիրակնօրյա պատարագ։
Նշենք, որ օրեր առաջ կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ պատարագն ինքն է մատուցելու, իսկ չորեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է այդ պատարագին եւ կսատարի նախկին քահանային։ Տեղեկություններ կան, որ իշխող ուժը հատկապես մարզպետներին հրահանգել է մարդկանց բերել այսօրվա պատարագին։
Հատկանշական է, որ այսօր Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել Արագածոտնի թեմի 21 հոգեւորականներին։ Սա արվեց այն բանից հետո, երբ Տեր Սարգիսը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հովհաննավանքում պատարագն ինքն է մատուցելու։




