Ուղիղ միացում․ Ինչ է կատարվում Կառավարության շենքի դիմաց

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։
Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով, հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի։
«Որպես բողոքի նշան՝ ունենք 2300 ստորագրություն, որը ներակայացնելու ենք կառավարությանը»,- նախորդ ակցիայի ժամանակ ասել էր տնտեսվարող Կարինե Գևորգյանը՝ կոչով դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Պարո՛ն Փաշինյան, փոխադրվեք 8-րդ դասարան, չի կարելի թալանել ժողովրդին։ Եթե 7-10 օրվա մեջ մեզ պատասխան չտվեցիք, հավաքներ կլինեն, կմնանք այստեղ»։
Կարինե Գևորգյանն այսօր հայտնեց, որ ոչ մի արձագանք չեն ստացել, ուստի կրկին ակցիա են իրականացնում։
Հիշեցնենք, որ 2025 թվա­­կանի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենս­գրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է առևտրա­կան գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույ­քա­չափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկ­ման բազայի մասով հաշվարկված շրջա­նառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախ­սերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։