Ուղիղ միացում․ Հրատապ հավաք․ Ինչ է կատարվում Մայր Աթոռում

Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնք եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Ընդդիմության գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են կաթողիկոսին աջակցության այս հավաքին իրենց մասնակցության մասին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 17:00-ին գնալու են Մայր Աթոռ, որտեղ պահանջելու են կաթողիկոսի հրաժարականը և քաղաքացիներին էլ կոչ էին արել միանալ իրենց: Դրանից հետո ՀԱԵ Արագածոտնի թեմը, որի առաջնորդը կալանավորված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարեց, որբ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր նախատեսված միասնական ժամերգությունը՝ <<անազատության մեջ գտնվող հոգեևոր հայրերի, ազատազրկված և գերեվարված զավակների և մեր սուրբ եկեղեցու անսասանությասն համար>> տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. ժամերգությունը կսկսվի կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ՝ ժամը 17:00-ին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի միանալու այսօրվա եպիսկոպոսների ակցիային, սակայն աջակցում է նրանց:

Նշենք, որ առավոտից էջմիածին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել, դեպի Էջմիածին տանող ճանապարհը կեսօրից հետո խցանված էր ոստիկանական մեքենաների պատճառով:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։