Ազգային ժողովն, այսօր՝ մարտի 27-ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 21 հարց:
Այսօր ԱԺ-ն կշարունակի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը, որից հետո կքննարկի ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցի քննարկմանը:
Հիշեցնենք, որ նախօրդ երկու օրերին խորհրդարանը քննարկել է «Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին օրենքի նախագիծը: ՔՊ-ն դեմ է արտահայտվել նախագծին:
Քննարկվել է նաեւ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: