Հակակոռուպցիոն դատարանում այսօր կքննվի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործով դատական նիստը։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի վարչական հսկողություն։
Հիշեցնենք՝ երեկ խուզարկություններ էին սկսվել Գյումրու ընդդիմադիր համայնքապետերի գրասենյակներում, եղել են ձերբակալվածներ՝ ենթադրյալ կաշառքի գործով։
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին մեղադրվում են որոշ փողոցների շիբինապատման գործով, որոնք ընկալվել են որպես նախընտրական կաշառքի դրսևորում։ Մարտուն Գրիգորյանի խոսքով այս ամենն իր նկատմամաբ քաղաքական հետապնդում է։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լավատես է, մտածում է, որ վարչական վերահսկողություն չի կիրառվի։