Ուղիղ միացում․ Դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Դատարանը, որ երեկվանից քննում էր գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը, հրապարակում է որոշումը:

Հիշեցնենք, որ գործարարն անազատության մեջ է 2025-ի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է հայտնի հարցազրույցից հետո: Նրան մեղադրանք է ներկայացվել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Ամիսներ անց նրա մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է ներկայացվել, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։