ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Ակցիայի մասնակիցները Դատախազությունից երթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ ընթանում է «18 արդարների» հերթական դատական նիստը։




