ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների նախաձեռնությամբ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր. «Եվրոպական միությունից և այլ երկրներից ժամանած պատվիրակները պարտավոր են ոչ միայն իմանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը, այլև վերաբերմունք արտահայտել Հայաստանում շարունակվող բռնաճնշումների մասին»:
Նշենք, որ երեկվանից մեկնարկել է Եվրոնեսթի ԽՎ-ի երևանյան նստաշրջանը:




