Ուղիղ միացում․ Աննա Վարդապետյանը ներկայացնում է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Նշենք, որ պատգամավորը մեղադրվում է ուսումնական մի քանի հաստատությունների հարակից հողատարածքներից հատվածներ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ ապօրինաբար օտարելու մեջ։
Երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքից Տարոն Մարգարյանը աճուրդով մի մաս է օտարել, որի վաճառքից գոյացած գումարը մտել է քաղաքային բյուջե, այս մասին այսօր գրել էր «Ժողովուրդ»-ը՝ նշելով, որ շուրջ 7 տարի հարցը քննվել է, սակայն այժմ դատախազը եկել է վերաորակավորելու, թե տեղի է ունեցել փողերի լվացում:
Տարոն Մարգարյանին քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու որոշման նախագիծն՝ այստեղ։