ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են ընթանում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Փաստաբանը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։