ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ հանդիպումից հետո Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողները որոշեցին բացել պողոտան։
Նշենք, որ արդեն երկու օր է, որ Բաղրամյան պողոտան փակ է։ Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հետ վերադարձնել ԱԱԾ պաշտոնանկ արված տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ հենց նա էր զբաղվում անհետ կորածների հարցերով եւ կապ պահպանում ծնողների հետ։ Այժմ նրանք մտավախություն ունեն, որ իրենց որդիների հարցը օրակարգից ընդհանրապես դուրս կգա։