Search
Close this search box.

Ուղևորին ասում ես՝ վճարի՛ր, ասում է՝ գնա Նիկոլից ուզի. ավտոբուսի վարորդ

Մենք գտնվում ենք կառավարության և ուղևորների արանքում, դարձել ենք քաղաքապետարանի իրենց «բռոնի ժիլետը», ուղևորը փողը չի տալիս, ասում ես վճարիր, ասում է՝ գնա Նիկոլից ուզի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ իրականացնող երթուղայինի վարորդներից մեկը:

«Պայմանագրով ո՞ր մեկն է իմ անվտանգությունը ապահովում, որ մեկը հեռախոսը կամ պայուսակը տվեց գլխիս, հո ես չեմ նստի ծեծ ուտեմ: Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են` վատ վարորդ ես, արի դիմումդ գրի, ազատվի, գնա: Կինը երեխան գրկին նստում է, ասում է 100 դրամանոց չունեմ, ասեմ իջի սառի՞, ձեր խիղճը կհերիքի այդպես անեք»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ բացի աշխատավարձից ի՞նչ այլ պահանջներ ունեն, վարորդները նշեցին.

«Պահանջները շատ են՝ սկսած մարդկային պայմաններից: Զուգարան չենք կարողանում գնալ։ Ուղևորին հաճելի կլինի՞, որ ավտոբուսը կանգառում կանգնեցնեմ, ասեմ՝ ժողովուրդ ջան կներեք, ես զուգարանի կարիք ունեմ: Հաճելի՞ է չէ, որ նստում եք ավտոբուս, տեսնում եք վարորդը հագած կապած նստած է, հաճելի է չէ՞, դե հարց տվեք՝ այդ համազգեստը ո՞վ է տվել ձեզ: 12,500 դրամով վաճառել են մեզ վրա այդ համազգեստը, 5,000 դրամով էլ՝ կարճ ժիլետները, քաղաքապետարանը իր վարորդի վրա բերում համազգեստ է վաճառում, «յարմրկա» է դարձել»:

Դիտարկմանը, որ քաղաքապետարանից նշել են, որ վարորդները շանտաժ են անում, ավտուբուսի վարորդը նշեց.

«Որտե՞ղ եք այստեղ շանտաժ տեսնում, մի ամիս առաջ մեզ խոստացել են, որ մեզ համար ամեն ինչ լավ է լինելու, աշխատավարձի, զուգարանի հարցը լուծվելու է: Այնպես են հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը գիտի ես 550,000 աշխատավարձ եմ ստանում»: