Ովքեր սպասում էին սենսացիոն սկանդալների, հիասթափվելու են. Թորոսյանը` տարածվող լուրերի մասին

Որոշ լրատվամիջոցներ երեկ և այսօր փորձել են «դեղին մամուլի» գործելաոճին հավատարիմ մնալով մտացածին սենսացիաներ ստեղծել, սա դրանցից մեկն է։ «Իրավունք» օրաթերթում հրապարակված տեղեկությունները, թե նախարարությունում իբր «բունտ» է հասունանում, նուրբ ասած իրականությանը չեն համապատասխանում, իսկ ավելի ճիշտ՝ պարզապես սուտ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին:

«Նախարարությունում որևէ «գաղջ մթնոլորտի» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Աշխատանքային միջավայրը կառուցված է փոխադարձ հարգանքի և մասնագիտական պահանջների վրա։ Ովքեր սպասում էին սենսացիոն սկանդալների, հիասթափվելու են։

Ինչպես ավելի վաղ նշել եմ` անկանոն շարժումների կողմնակիցը չեմ, բայց և չեմ նախընտրում որոշումները և քայլերը անհարկի հետաձգելու գործելաոճը: Նախարարության առաջիկա անելիքները ամրագրված են ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով, և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել այն:

Նախարարությունում իմ միակ «խիստ պահանջը» եղել և մնում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։

Լրատվամիջոցներին կոչ եմ անում զբաղվել իրական տեղեկատվության տարածմամբ, այլ ոչ թե իրենց ընթերցողներին մոլորեցնել կեղծ «բունտերով»։

Հ.Գ. Ավելին ասեմ, դեռ ընդհանուր ժողով էլ չեմ արել. ստի ոտքը իրոք շատ կարճ է»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «բունտ» է հասունանում։ Բանն այն է, որ նորանշանակ նախարարը որոշել է «կուլտուրական» ձևով ազատվել երկար տարիների փորձ ունեցող ստաժավոր աշխատակիցներից, բայց դա անում է ոչ պաշտոնապես։ Այս մասին գրել է «Իրավունք» թերթը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։