Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, ովքեր ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի ինքն իր տարածքային ամբողջականությունը, այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ով ասում է, որ Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում միջազգային իրավունքից, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից:
Երրորդ ուժերի համար դուռ է բացում մեր երկիր: Ճանապարհ է բացում Հայաստանի Հանարապետության անկախության և պետականության վերացմանը:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է և եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը։
Այս պարզագույն բաները չհասկանալն անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:
Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել:
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- «Տելեգրամ»-ում գրել է ԱԺ նախագահը։