Ովքե՞ր են մերժել Փաշինյանին Գերմանիայում

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը բացառիկ տեղեկություններ է հայտնում առ այն, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան.

«Հանդիպումին չէին մասնակցած ոչ Հայոց Թեմը, ոչ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ոչ ալ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը կամ անոր անդամ համայնքի կազմակերպութիւններէն որեւէ մէկը։

Բացակայ էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրաւաբաններու Միութիւնը, Հայ Բժիշկներու Միութիւնը, Հայ Մասնագետներու Միութիւնը, Հայ Գործարարներու Միութիւնը, Հայ Ընդհանուր Բարեգործական Միութիւնը, Հայ Ակադեմիականներու Միութիւնը, Հայ Օգնութեան Միութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր Միութիւնները, եւ այլ կազմակերպութիւններ։

Չկար մէկ ճանչցուած անձնաւորութիւն կամ մտաւորական: Միւնիխի Հայ Միութեան նոր ընտրուած վարչութենէն ներկայ էր միայն մէկ անդամ»

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։