Ով-ով, բայց ՔՊ-ականները նվազագույնը բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջում գրում է․

ՔՊ-ականները գրառումներ են անում և քննադատում՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանի աջակիցները ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը մեկ անձի՝ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման համար։ Լո՞ւրջ։
Դո՞ւք չէիք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։
Ընդ որում՝ փոփոխությունները իրականացվեցին մեկ օրում՝ ըստ էության ուղղված լինելով մեկ անձի պաշտոնավարումը դադարեցնելուն։
Ավելին, այդ քայլին գնացիք այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական գործընթացներն արդյունք չեն տալիս։
Ուստի, ով-ով, բայց ՔՊ-ականները նվազագույնը բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։