«Ով ինձ ու իմ թիմակիցներին թnւրք անվանի, նրա հե՛րն էլ, մե՛րն էլ»․ Արսեն Թորոսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ծառայում է որպես «պոլի շոր» Լևոն Քոչարյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի այսօրվա ելույթին ու միջադեպին։ «Փոքրիկ Քոչարյանը խոսում է մարդկանց շպրտելու մասին, որ մի երկու հատ գանտել ա կարողանում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ՝ էդ գանտելը մի օր գլխին ընկնի։ Ոմանք «թուրք» անվանելը դիտարկում են որպես հայհոյանք, ճիշտ եմ հասկանո՞ւմ։ Ես էլ պաշտոնապես հայտարարում եմ՝ ով ինձ ու իմ թիմակիցներին «թուրք» անվանի որպես հայհոյանք՝ նրա հե՛րն էլ, մե՛րն էլ, լա՛վն էլ, ընտանի՛քն էլ»,- ասաց Թորոսյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։