Ոտքերը կջարդենք այն օլիգարխների, ովքեր քացով կբացեն պաշտոնյաների դռները. Փաշինյան

Պետական պաշտոնյաներին որպես պարգևավճար բաժանած 3 մլրդ դրամը գոյացել է նախկինում Ձեր և Ձեր շրջապատի մարդկանց հարկերից խուսափելու մեխանիզմը գործարկելուց, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, թե «3 մլրդ դրամ պարգևավճար բաժանելով անարատ պաշտոնյաներ եք փորձում կերտել»։

«Դրա համար է, որ դա ձեզ այդպես մրմռացրել է։ Սովորել եք հա՞, որ օլիգարխները դռներին քացով տալով մտնեն պաշտոնյաների մոտ։ Ոտքերը կջարդենք, հլը թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենա յուրաքանչյուր պետական օրգանի և պետական ինստիտուտի։ Ոտքերը կջարդենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։