Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սոցիալական հարթակներից մեկում գրառում է արել ու լուսանկար հրապարակել: Նա ընդդիմությանն ասել է, որ ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» են:
«Պանդորայի արկղը բացված է։

Փոխանակում եմ իմ ընտանիքին պատկանող, բանկում գրավադրված, առանց խմելու և ոռոգման ջրի, ուղղանկյունաձև «դղյակը» Քոչարյանի ընտանիքին պատկանող յուրաքանչյուր անշարժ գույքի, կազմակերպությունում մասնաբաժնի, արտասահմանյան բանկում առկա բաժնի հետ, սակայն այն դեպքում, եթե նրանք մեր ընտանիքի պես կկարողանան ապացուցել այդ գույքի օրինական ծագումնաբանությունը:

Հ.Գ. Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք, կանանց հետևը պախկվելով՝ մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք, որ 4.000.000.000 դոլար չի, ավելի քիչ է, որ մարդասպան չեք, թալանչի չեք ու արդարանում, արդարանում, որ Ռոբերտ Քոչարյան չեք»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։