Այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստամբուլ: Իսկ վաղ առավոտից ոստիկանությունում «թիվ 1» են հայտարարել` ամբողջ մայրաքաղաքը ողողված է ոստիկանության աշխատողներով։ Մեզ ասացին, որ անգամ արձակուրդում գտնվող ծառայողներին են կանչել ծառայության: Կառավարության շենքին հարող տարածքում` հրապարակամերձ փողոցներում ամենուր ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։ Հատուկ պահպանվող բոլոր օբյեկտների հսկողությունն է ուժեղացված: Սա կամ Փաշինյանի վախերի հերթական դրսեւորումն է: Կամ էլ` չի բացառվում, որ Փաշինյանն իսկապես Էրդողանի հետ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, որը Հայաստանի հերթական ու անվերապահ կապիտուլյացիա է նշանակելու ու դրանով պայմանավորված, անվտանգության հատուկ միջոցառումներ են իրականացվում, որ իրենց ապահովագրեն հնարավոր հասարակական ընդվզումներից։