«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը և այլք բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց՝ ընդդեմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ով այս պահին հանդիպում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ոստիկանները ստիպողաբար, հրելով նրանց հեռացրեցին շենքի դիմացից՝ հայտնելով, որ ըստ արարողակարգի, այդտեղ միջոցառում է նախատեսված։ Իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցները մի պահ փակեցին ճանապարհի երթևեկելի հատվածը, ապա ոստիկանությունը ուժ կիրառելով բացեց ճանապարհը։ Այս պահին ակցիան շարունակվում է ԱԳՆ շենքի դիմացի մայթին։