Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, նրան հանվացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն, այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց:
Այսինքն, ոստիկանությունը չի բավարարվել Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) առևանգմամբ, այլ նրան ցանկացել են նաև մերկ վիճակում տեսաձայնագրել:
Բացի այդ ոստիկան Կարեն Գևորգյանը սպառնացել Լիլիթ Աղեկյանին, նշելով է, որ չի մոռանա` Լիլիթ Աղեկյանը միակ լրագրողն է, ով իր մասին գրել է:
Ի դեպ այս ոստիկանին Գյումրիում ճանաչում են որպես մի անձի, ով ծառայության ժամերին, ծառայողական համազգեստով ռեստորաններում և սրճարաններում վայելում է հանգիստը:
Հարցեր ՀՀ ՆԳՆ նախարարին
Դո՞ւք եք հրաման արձակել, որ ձերբակալվածին զննության համար ոստիկանները հանվացնեն տեսախցիկի առջև և նրա մարմնի զննությունը տեսաձայանգրեն:
Եթե Դուք նման հրաման եք արձակել, ապա ե՞րբ և որտեղ է այն հրապարակված:
Եթե Դուք նման հրաման չեք արձակել, ապա ո՞վ է այդ հրամանի հեղինակը և ե՞րբ եք արձագանքելու Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանների կողմից կատարված խոշտանգմանը:
Եթե Դուք կամ ձեր մերձավորը գտնվեր Լիլիթ Աղեկյանի վիճակում Դուք ի՞նչ կզգայիք, Դուք հաճույք կստանայի՞ք, թե խոշտագված կզգայիք:
Լիլիթ Աղեկյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյան