Search
Close this search box.

«Օսկանյանը Գլենդելում հայտարարել էր՝ «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին»». Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարդան Օսկանյանը ամերիկահայերին կոչ է արել չհանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա, ի դեպ, նույն Վարդան Օսկանյանն է, որը 2000թ-ի ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր բնորոշմամբ «շատ մասնավոր, ոչ պաշտոնական» ելույթի ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Ելույթը հրապարակվել էր The California Courier շաբաթաթերթում, որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերը նշված առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»։