«Որքան ըմբոստանում է Աղազարյանը, այնքան խորացնում են նսեմացման պրոցեսը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր շարունակ հանրությունն ականատես է դառնում, թե ինչպես է իշխող ուժը՝ ղեկավար կազմով նսեմացնում, ստորացնում սեփական թիմի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանին։ Որքան ըմբոստանում է Աղազարյանը, այնքան, այսպես կոչված, բարձր ղեկավարությունը խորացնում է նսեմացման պրոցեսը՝ զուգահեռ նսեմացնելով իրենք իրենց։ Մտքներով էլ չի անցնում, որ իրենց նսեմացումն անչափելի է։ Հովիկ Աղազարյանին մեղադրում են հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու համար, երբ հենց իրենք են այդ մթնոլորտի պատասխանատուներն ու հեղինակները։ Ինչո՞ւ ենք մենք ականատես դառնում այս ցածրորակ, էժանագին շոուին։ Ինչ որ մեկը ՔՊ-ում փորձում է հրաժարվել ստրուկ լինել»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։