2020 թվականին՝ 44 օրյա պատերազմին և դրան հաջորդած տարում ավելի քան 10.000 քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որից միայն 6278-ը արական սեռի քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալները:
Վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված արական սեռի քաղաքացիների թիվը շուրջ 24 տոկոսով ավելի է իգական սեռի քաղաքացիների թվից: Մասնավորապես՝ 2020-2024թվականը դադարեցվել է ընդհանուր 21590 անձի ՀՀ քաղաքացիություն:
Ուշագրավ է, որ վերջին հինգ տարում ամենից շատ արական սեռի քաղաքացիներ (3433 անձ) հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից 2020 թվականին, իսկ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիներ(1966) ՝ 2022-ին: