Search
Close this search box.

Որքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պшտերшզմը չի ավարտվել. Աշոտ Ղուլյան

Please enter a valid URL

Միանշանակ, բավարար աշխատանք չի արվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների տունդարձի համար: Այսօրվա միջոցառումը նվազագույնն է, ինչ կարող ենք անել: Այս մասին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կատարված միասնական աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Այն, ինչը կապված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կամ նրանց Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքի հետ, շատ ստորացուցիչ է, և սա կարծում եմ՝ ոչ միայն անհատական, այլև հավաքական, պետական տեսանկյունից է ստորացուցիչ»,- ասել է Ղուլյանը:

«Ցանկացած առիթ պետք է օգտագործել՝ մեր ձայնը բարձրացնելու, որովհետև եթե նրանք գտնվում են Բաքվի բանտերում, պատերազմը չի կարող ավարտված համարվել, որքան էլ խաղաղության պայմանագրի թղթերով մեզ փորձեն խաբել»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվել էմիասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։