Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների, այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա նշել է․
«Այսպես եմ հաշվում.
— Պահեստազորի 25 օրյա հավաքի մասնակիցը 2 շաբաթն է մարտական հերթապահություն իրականացնում։
— Իսկ պարտադիր ծառայություն անցնողն իր 2 տարվա ժամկետից տեսականորեն 3 ամիս պետք է պատրաստություն անցնի, իսկ մնացած 9 ամիսն էլ (էլի տեսականորեն) 2 շաբաթանոց հերթափոխերով էլ մարտական հերթապահության մասնակցի (իրականում հաճախ ավելի երկար են մնում դիրքերում)։ Այսինքն՝ ամբողջ ծառայության ընթացքում առնվազն մոտ 45 շաբաթը մարտական հերթապահությունն է։

— 45 շաբաթը 2 շաբաթանոց հերթափոխերով անում է 22.5, հաշվենք՝ 22 պահեստազորային։ Որոնց 25 օրով կտրելու են ընտանիքից և գործից։

Եթե հաշվարկումս սխալ գտնեք, ասե՛ք, ուղղեմ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։