«Նախ և առաջ որպեսզի Կենտրոնը կարողանաք բեռնաթափել, խիստ անհրաժեշտ է, որ պետական ապարատի մի մասը դուրս գա Կենտրոնից: Օրինակ՝ որ Գլխավոր դատախազությունը դուրս գա Կենտրոնից, կարող ա օդը մաքուր լինի, և այդ մարդիկ հասկանան, որ մարդկանց գլխին գործ պիտի չսարքեն»,- Երևանի ավագանու նիստում «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի ստեղծման նախաձեռնության քննարկման ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի՝ հաջորդ քայլով պետք է փողոցի թողունակությունը պետք է բարձրացնել. «Ընդհանրապես չպետք է թողեք, որ կանգառ լինի, բայց դրա փոխարեն պիտի մարդուն փարքինգի տեղ տաք: Հիմա ո՞ւմ եք եկել մեղադրում: Մարդուն արժանապատիվ տրանսպորտ էլ չեք առաջարկում»,- նշել է նա:




