Որպես ընկեր` Նարեկին կխնդրեմ դադարեցնել հացադnւլը, իսկ որպես քաղաքական բռնшճնշnւմներով անցնող մարդ` կընկալեմ նրա չդադարեցնելու որոշումը․ Մամիկոն Ասլանյան

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետի երկարացումը հերթական ապացույցն է, որ կալանքը դարձել է ոչ թե դատավարական միջոց, այլ պատիժ՝ առանց դատավճռի, հրապարակային հաշվեհարդարի միջոց։ Այս մասին գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Փաստարկների փոխարեն՝ ձևական արձանագրումներ, իրավունքի փոխարեն՝ քաղաքական նպատակահարմարություն։

Սա մեկ գործ չէ, այլ պարբերաբար կրկնվող վտանգավոր համակարգային պրակտիկա, երբ անհարմար խոսքը քրեականացվում է, անհարմար մարդիկ մեկուսացվում են,իսկ դատարանը վերածվում է ճնշման գործիքի։ Տուժողը միայն անհատները չեն․ տուժում են պետություն ունենալու մեր պատկերացումները և իրավունքը։

Որպես ընկեր` Նարեկին նաև կխնդրեմ դադարեցնել հացադուլը,իսկ որպես քաղաքական բռնաճնշումներով անցնող մարդ` կընկալեմ նաև նրա չդադարեցնելու որոշումը»,-գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։