Որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք 2026թ համար․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ երևանցիներ
Վաղը՝ տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը, որտեղ ՔՊ-ն ու քույր «հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք 2026թ համար։
Տրանսպորտ, աղբահանություն, տեղական տուրքեր, կարմիր գծեր ու գույքահարկ թանկացնելով «մուռ» են հանում երևանցիներից։
Կարմիր գծերի 160.000 դր թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Իրական ընդիմադիրների քայլերի շնորհիվ կարող ենք կանխել թանկացման նոր որոշումը։
Ովքեր, որ տարբեր հանգամանքներից ելնելով կնպաստեն ապօրինի որոշման ընդունմանը՝ հատ առ հատ արժանանալու են բոլորիս ու քաղաքացիների «պատշաճ» գնահատականին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։