Որոշել եմ՝ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ՝ ես չեմ, երկվորյակս է․ Ալեն Սիմոնյան

«Մի ծիծաղելի դեպք պատեմ»,– տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․

«Դե երևի գիտեք, որ ինտենսիվ հաճախում եմ մարզասրահ, և մարզասրահում պարապող տղաներից մեկը պատմում է, որ վերջերս մեկ այլ հաճախորդի հետ, ով Ռուսաստանից է, խոսում է Հայաստանի մասին և ասում.
«Այ, տես, մեր երկիրն ինչ երկիրա, մեր երկրի ԱԺ նախագահը նույնիսկ գալիս է մեզ հետ նույն հանդերձասրահում փոխվելու, ազատ նույն սրահում մարզվում է»:

Որին ի պատասխան ռուս երիտասարդը ծիծաղում և ասում է՝ «Вы- Армяне такие наивные, верите в такое. Откуда вы знаете что это не двойник».

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է))

Կամ իմ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ «կասկադյորը»»: