Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո: Այո՛, Կտրիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա: Այո՛, ես որոշ պլաններ ունեի և ունեմ այդ պլանները, բայց դրանք չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո՛, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ: Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը», — նշել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ առաջիկայում դրա դրսևորումները տեսանելի կլինեն: