Որոշ լկտիներ անգամ երեխայիս հասցեին են uպառնալիքներ գրում․ Անի Գևորգյանը ահազանգում է

Newday.am-ի գլխավոր խմբագիր, լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինձ ուղարկում են սպառնալիքներ, վիրավորանքներ պարունակող բազմաթիվ նամակներ, արվում են գրառումներ ինչպես ֆեյքերի, այնպես էլ ՝ Փաշինյանի աջակիցների կողմից: Սա արվում է այն ժամանակահատվածում, երբ իրենց էջերում ինձ թիրախավորում են իշխանության ներկայացուցիչները:
Որոշ լկտիներ անգամ երեխայիս հասցեին են սպառնալիքներ գրում: Արդյոք այսպես կլիներ, եթե իրենց տեղում լինեին Արփինե Սարգսյանը, Աննա Վարդապետյանը, Անահիտ Մանասյանը:
Արդյոք կհամարձակվեին նման բան անել , եթե նախկինում իմ բարի համբավի հետ խաղացողները, հետո դատարանում պարտվածները դատարանի վճիռը կատարեին, կամ ինձ ու օպերատորին հարվածողները հայտնաբերված լինեին:
Այն բոլոր խոսքերը, որոնք խուլիգանները ինձ են ասում , իրականում ստացվում է, որ հասցեգրված են Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապետյանին , Անահիտ Մանասյանին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։