Որն է ԱԱԾ սպայի ձերբակալման պատճառը

Դատարանը որոշել է ԱԱԾ սպա Արամ Գասպարյանի որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելք խափանման միջոցները: Այս մասին հայտնել է Iravaban.net-ը:

Գասպարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանությանը հանցակցության (2003 թվականին ընդունված ՔO-ի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով) մասով, ինչպես նաև հանցակցությամբ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մասով։

Նշվում է, որ նա է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտված կազմակերպիչներից մեկը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։