«Չեմ կարծում, թե կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Բանավոր խոսքի հիման վրա որևէ բան փոխհատուցելը բացառված է»,- Կառավարության նիստի ժամանակ, ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցելու հարցի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ վարչապետը: «Ես որ այնտեղ էի, չգիտեմ, կատակ էին անում, թե ճիշտ, երևի անեկդոտ է. մարդ կար, ասում էր՝ ավտոտնակում 6 կգ ոսկի է եղել, ջուրը տարել է, ակնկալում է, որ հիմա Կառավարությունը….»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Որևէ մեկը թող էդպիսի ակնկալիք չունենա, որ կգա, կասի՝ հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, մենք էլ ասենք՝ եղավ: Բացառում եմ»: